«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ նախորդ տարվա ամռան սկզբին շրջանառվեցին լուրեր, ապա հաստատվեց, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը համերգով հանդես կգա Հայաստանում։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ համերգի համար պետական բյուջեից հատկացվել է 6 միլիոն դոլար՝ 2.3 միլիարդ դրամ։ Ավելի ուշ որոշվեց, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում. «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»: Ճի՛շտ է, «եթե տեղի ունենա»։ Փորձեցինք ԿԳՄՍ-ից ճշտել՝ ինչ առաջընթաց կա համերգի կազմակերպման վերաբերյալ, սակայն նախարարությունից պատասխանեցին, որ հարցի հասցեատերը կառավարությունն է։ Կառավարությունն էլ իր հերթին ուղղորդեց ԿԳՄՍՆ, ապա խնդրեցին հարցում ուղարկել, իրենք կվերահասցեավորեն։ Ինչևէ, հետաքրքիր հատվածը պատասխանն է, որում հարցին, թե ինչ գործընթացներ են եղել 2024 թվականի ընթացքում Սնուփ Դոգի համերգը կայացնելու վերաբերյալ, պատասխանել են. «Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության եւ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի օգոստոսի 18-ին կնքվել է պայմանագիր, իսկ ս.թ. փետրվարի 19-ին՝ N1 հրամանագիր, ըստ որի՝ համաշխարհային աստղ Սնուպ Դոգի համերգը նախատեսվում է կազմակերպել 2024 թվականին»։ Նախարարի նշած ժամկետին մնացել է 2-3 ամիս, սակայն դեռ ոչ մի նոր տեղեկություն չկա։ Կառավարությանը խնդրեցինք պատասխանել նաև՝ վերջիվերջո ով է համերգի պատասխանատուն և մեր հարցերի հասցեատերը, որին ի պատասխան ստացանք հետևյալը. ««Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման պատասխանատու մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման»։ |
Մեծ փողեր են ծախսել, բայց համերգը չի կայանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet