Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն հայտնի խոսքը, թե այսինչը թուրք է, հաճախ օգտագործվում է փոխաբերական իմաստով։ Բայց այն կատարյալ ճշմարտություն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պարագայում։ Նա ծագումով թուրք է։
Բորիս Ջոնսոնի պապի հայրը՝ Ալի Քեմալը, եղել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը։ Նրա հրամանով 1905 թ․ հակապետական գործունեության մեղադրանքով ձերբակալվել է Մուստաֆա Քեմալը։ Երբ վերջինս հասել է իշխանության, հրամայել է մահապատժի ենթարկել Ալի Քեմալին (1922): Այդ ժամանակ Ջոնսոնի պապը՝ Ալի Օսմանը, փախել է Անգլիա և ծպտվել Ուիլֆրեդ Ջոնսոն ազգանվան տակ։ Ահա թե որտեղից է ծագում Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգանունը։
Ի դեպ, Բորիս Ջոնսոնը մայրական կողմից հրեա է»։
Մեծ Բրիտանիայի վարչապետը թուրք է, մայրական կողմից՝ հրեա. Սեյրան Գրիգորյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet