Մի խումբ իրավապաշտպաններ դիմել են դատարան՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը 2» սերիալի ցուցադրությունը Հայաստանի տարածքում արգելելու պահանջով։
Նրանց պնդմամբ, սերիալում առկա մարդասպանությունը` Հայր Սուրբի կողմից, ինչպես նաև տարատեսակ թմրանյութերի բաց օգտագործումը և պոռնոգրաֆիկ բնույթի տեսարանները, դեմ են ազգային արժեքներին և վտանգ են հանդիսանում հատկապես դեռահասների համար, որոնց շրջանում սերիալը լայն տարածում է գտել։
Այս մասին գրում է ՍթարՆյուզը