▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը հայտնել էր, որ լճում տեսել է աղջկա դին, հետո խոստովանել էր, որ իրեն այդ մասին գուշակն է ասել

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ  հունիսի 16-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արմավիրի Մարզում:

Մայրը,  ում անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում, զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր աղջիկը՝ 21 ամյա Անուշ Բունիաթյանը Արմավիրի մարզի Ակնալիճ լճում (Նախկին Այղր) ջրահեղձ է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչություն, ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժիններ և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն:

Կանչով նշված լիճ են ժամանել ոստիկաններն ու Արմավիրի 1-03 ծառայության և Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր 4 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո ջրահեղձված անձի չեն հայտնաբերել: Ինչից հետո մայրը խոստովանել է, որ ինքը աղջկա դին չի տեսել լճում, իսկ աղջկա լճում խեղդվելու մասին իրեն հայտնել է գուշակը: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Բունիաթյանը 10 օրից ավել է որպես անհայտ կորած որոնվում է ոստիկանության կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին