Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնակարգելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել եւ արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահավորման աշխատանքները։
Երեւանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի
ավտոմեքենաների համար նախատեսված եւս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 11-ից:
Հարկ է նշել, որ մինչ վերոհիշյալ որոշումներով կայանատեղերի սահմանումը, մայրաքաղաքում կահավորված էր տաքսիների, ընդհանուր առմամբ, 42 կայանատեղի։ Այսպիսով, օգոստոսի 11-ից մեկնարկած եւս 35 կայանատեղերի կահավորումից, համապատասխան նշաններ տեղադրելուց եւ գծանշումից հետո մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում կգործի տաքսի
ավտոմեքենաների ընդհանուր թվով 94 կայանատեղի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն