▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր եկեղեցին ավտոկայանատեղիում վարորդներին «կլպում» է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարելի էր կարծել, որ բազում հրապարակումներից հետո Էջմիածնի մայր տաճարին պատկանող ավտոկայանատեղին կդառնա անվճար: Մայր եկեղեցին ոչ միայն չանսաց «բողոք-դիտարկումներին», այլեւ պարզվում է՝ եթե պատահաբար կայանատեղում կորցրել ես վճարման «չեկը», պետք է վճարես 1500 դրամ, եթե անգամ 5 րոպե ես կայանել:

Ինչո՞ւ այդքան շատ, հարցրինք աշխատակցին։ «Ողջ օրվա համար»: Իսկ եթե մի քանի րոպե է եղել կայանո՞ւմը: «Կապ չունի` որոշումն այդպիսին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին