Մի տեսակ աննկատ կերպով Ուկրաինայի մայդանային դիմակայությունը վերաճեց օրական տասնյակ զոհեր խլող ու բազում ավերածություններ պատճառող պատերազմի: Հասանելի տեղեկատվությունն այնպիսին է, որ ակամայից թվում է, որ կարևորը ոչ թե կողմերից մեկի հաղթանակն է, այլ այս կպչուն, անելանելի ճահիճ հիշեցնող ու անվերջ զոհաբերություններ պահանջող արյան խրախճանքի շարունակականության ապահովումը: Թերևս այդպես էլ կա՝ պատերազմն ինքն է արժեք դարձել: Որքան էլ Ռուսաստանն այսօր պնդի, որ պատերազմին չի մասնակցում՝ դա այդպես չէ: Առայժմ մասնակցում է առնվազն քաղաքական և հումանիտար մակարդակներում՝բարձր միջազգային ամբիոններից քաղաքական աջակցություն է տրամադրում Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններին ու սեփական տարածքում օթևան է տալիս տասնյակ հազարավոր փախստականների: Որքան էլ ցանկանա Կրեմլը խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով և լուծումը հանգեցնել Ուկրաինան դաշնային կամ համադաշնային պետություն դարձնելուն, դա նրան դժվար թե հաջողվի: Ռուսաստանը չի կարող նաև թույլ տալ, որ այդ ինքնահռչակ հանրապետությունները տեղի տան Կիևի ճնշմանը: Այսինքն, մեծ հաշվով, ՌԴ իշխանություններն այլընտրանք չունեն և ստիպված են լինելու ավելի լրջորեն միջամտել պատերազմական գործողությունների ընթացքին, այլապես Մոսկվան ինքը շատ շուտով կարող է վերածվել թիրախի: Փաստորեն, այս փուլում էլ, Ռուսաստանին ընդունելի ելքեր չեն թողնվելու և նա, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու ընտրել Նովոռոսիայում անմիջական պարտության և պատերազմին մասնակցելու անցանկալի հեռանկարների միջև:
Մայդանային դիմակայությունը վերաճեց օրական տասնյակ զոհեր խլող պատերազմի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet