▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասնագետները զարմացած են Պերմյակովի հիշողությունից «Ժողովուրդ»

«Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյան ընտանիքի գործով «Ժողովուրդ»–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես օրերս Երևանից, ինչպես նաև Գյումրիից մի խումբ մասնագետներ գնացել են ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվող հոսպիտալ և թեստեր իրականացրել Ավետիսյան ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ։
Արդյունքում, մասնագետները զարմացել են Պերմյակովի հիշողության և պահվածքի վրա։ Ըստ մեզ հասած լավատեղյակ աղբյուրների՝ վերջինիս պահվածքը չափից շատ հանգիստ է եղել։ Երբ փորձագետները փորձել են նրանից հետաքրքրվել, թե ինչու է նա սպանել երեխաներին, վերջինս լռելուց հետո ասել է, թե չգիտի. «Բայց ափսոս էին»։

 

Չի բացառվում, որ 102-րդ ռազմաբազայում այս թեստի անցկացումը կապ ունի տուժողների իրավահաջորդների փաստաբանների կողմից նախաքննության մարմին ներկայացրած միջնորդության հետ։ Ինչպես հայտնի է՝ վերջիններս միջնորդել էին համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական և դատագենետիկական փորձաքննություն նշանակել։ Ուստի չի բացառվում, որ ռազմաբազա այցելած մասնագետների գործողությունները կապ ունեն նշանակված փորձաքննությունների հետ։ Հավելենք, որ ինչպես հայտնի է՝ ՌԴ իրավապահները ՀՀ քննչական կոմիտեին էին հանձնել սպանության նախաքննության՝ 9 հատորից կազմված փաստաթղթերը։ ՀՀ քննչական կոմիտեն այդ փաստաթղթերն ուղարկել էր թարգմանության։ Գործի թարգմանությունն ավարտվել էր, և հայերեն թարգմանված գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար։
Իսկ, ահա, փաստաբաններն առայժմ ձեռնպահ են մնում խոսել այն մասին, թե քրեական գործի հետ ծանոթանալուց հետո ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Նրանք խոստանում են այդ մասին հայտնել առաջիկայում հրավիրվելիք համատեղ ասուլիսում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին