Ցանկացած ընկերություն, որը գումար է աշխատում կոնկրետ բնակավայրում, պարտավոր է իր աշխատած փողի մի մասն ուղղել բարեգործությանը, կամ սոցիալական այլ ծրագրերի իրականացմանը:
Մեզանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարզերում աշխատող ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ընկերությունները նախ Երևանի համեմատ ավելի ցածր են վարձատրում իրենց մարզային աշխատակիցներին և ոչ ավելի սարսափելի է՝ գրեթե չեն իրականացնում սոցիալական ծրագրեր, ավելի ճիշտ մարզերում փող են աշխատում և բերում Երևանում միլիոնների հասնող ծրագրեր են իրականացնում:
Սա աբսուրդ է և պետք է կենտրոնանալ մարզերի վրա: Օրինակ Գյումրիում գործում են մի քանի տասնյակ բանկերի մասնաճյուղեր, երեք բջջային օպերատոներն էլ ներկայացված են և ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ են աշխատում քաղաքից, բայց սովորականի նման, բացառությամբ հատուկենտ դեպքերի, այստեղից միայն փող են տանում և չեն ուզում քաղաքի համար մեկ դրամ նույնիսկ ծախսել:
Հարգելի ընկերություններ, մի քիչ խիղճ ունեցեք: