▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզերում չեն կարողանում անգամ աշխատավարձ վճարել. «Հրապարակ»

«Հայաստանի համայնքներում ֆինանսական խիստ ծանր իրավիճակ է, համայնքային բյուջեն չի կարողանում անգամ աշխատավարձ վճարել։ Ալավերդիում 6 մանկապարտեզ է փակվել, առաջիկայում նախատեսվում է ժամանակավորապես փակել մի քանի այլ համայնքային օջախներ ևս՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ։ Նույն պատկերն է նաև Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում։ Վանաձորում մարդիկ շուրջ 2 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Ասում են՝ պատճառը պետական դոտացիաները չհատկացնելն է, ինչն էլ դեֆիցտ է առաջացրել։ Կառավարությունը կրճատել է տրամադրվող գումարների չափը և անգամ անցած տարվանից մի քանի հարյուր միլիոն դրամի պարտք ունի։ Իսկ համայնքների բյուջեներում ճեղքվածքն առաջացել է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հետևանքով, որի տարբերությունը կառավարությունը խոստացել էր փոխհատուցել, սակայն մի մասն է տվել»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին