▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է հանվել

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն այսօր՝ օգոստոսի 14-ին, 7-րդ անգամ հանվել է աճուրդի՝ 10 մլրդ 283 մլն 383 հազար 350 դրամով: Օգոստոսի 11-ին ավարտվել էր հերթական վերջնաժամկետ: Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով:

Հիշեցնենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն այսօր՝ օգոստոսի 14-ին 7-րդ անգամ հանվել է աճուրդի: Օգոստոսի 11-ին ավարտվել էր հերթական վերջնաժամկետը, երբ հնարավոր էր հայտ ներկայացնել համալիրը գնելու համար:
Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 3 օրից մեկնարկելու է 7-րդ աճուրդը՝ կրկին 10 տոկոս զեղչով, այսինքն՝  10 մլրդ 283 մլն 383 հազար 350 դրամով կամ մոտ 25 մլն 81 հազար դոլարով:
Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում էլ գնորդ չէր հայտնվել: 3-րդ անգամ այն հանվել էր հունիսի 17-ին՝ արդեն 15 մլրդ դրամ: 4-րդ անգամ շենքն աճուրդի էր հանվել հուլիսի 2-ին՝ 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, եւ հայց է ներկայացրել դատարան: Դատարանն անօրինական էր համարել աճուրդը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին