▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտուն Գրիգորյանի ճոխ ծնունդն ու Գյումրիի սոված առյուծները.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ բրիտանական հռչակավոր Դեյլի Մեյլ պարբերականը անդրադարձել է Գյումրիի գազանանոցին՝ նշելով այստեղ պահվող կենդանիների սարսափելի վիճակի մասին: Հայտնի է, որ կուշտ ու ապահով Արեւմուտքում կենդանիները հաճախ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում քան մարդիկ:

Ի դեպ ասում են երկու օր առաջ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Երեւանից ժամանած հյուրերի հետ ճոխ քեֆ է արել տեղի ռեստորաններից մեկում, նշելով իր ծննդյան տարեդարձը, ինչին հանրապետական մամուլը բավական լայնորեն անդրադարձավ:

Չի բացառվում, որ եթե Դեյլի Մեյլի հոդվածը մի օր շուտ լույս տեսներ, սնունդի մնացորդները կարող է ուղարկվեին սոված կենդանիներին:

Հ.Գ. Զարմանալի է, որ Դեյլի Մեյլը պատգամավորի ծնունդի նման իրադարձությունը թողած ընկել է կենդանիների հետեւից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին