«Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով»․ Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առհասարակ, շատ առումներով է սխալ համեմատել մարտի 1-ը ու հունիսի 12-ը։
Մարտի 1-ին ոստիկանների կողմից հրազեն է կիրառվել /օդ են կրակել/, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին զոհեր են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին ավելի վտանգավոր եղանակով են կիրառվել հատուկ միջոց չերյոմուխաները /նաև մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին սխալ և ապօրինի են օգտագործվել լուսաձայնային նռնակները՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով։
Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին հրկիզումներով, գույք վնասելով ու խանութներ կոտրելով զանգվածային անկարգություններ են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին մարտական նռնակ է նետվել ոստիկանների շարքի մեջ /առաջին մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին՝ ոչ։
Մարտի 1-ին մոլոտովի կոկտեյլներ են նետվել ոստիկանական շարքերի վրա, հունիսի 12-ին՝ պլաստիկ շշեր։
Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով»։