▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՑՐԵԼ ԵՆ Երեւանյան լճի մերձակայքից

Մոտ 2 շաբաթ է` մարմնավաճառների խմբերը հազվադեպ են երեւում Երեւանյան լճի մերձակայքում:

Այս մասին գրում է news.am-ն ու նշում, որ դա փաստում են նաեւ լճի մերձակայքում տեղակայված առեւտրի կետերի աշխատակիցները. շինանյութեր վաճառող մի քաղաքացի պատմել է,  որ ոստիկանությունը պարբերաբար քշում է մարմնավաճառներին, ու նրանք այլեւս չեն համարձակվում այդ կողմերում երեւալ:

news.am-ը նաև գրում է, որ Երեւանյան լճի մոտ կա մարմնավաճառների 2 հավաքատեղի: Դրանք գտնվում են լճի տարբեր ծայրերում ու տարբեր մայթերում:

Առավել տեսանելի վայրում գտնվող հավաքատեղում մարմնավաճառների գները տատանվում են 20-25 հազար դրամի սահմաններում` 1 ժամվա համար: Ընդ որում` աղջիկներն անպայման առաջարկում են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող մի հյուրանոց-մոթել, որի համարներն արժեն 5 հազ. դրամ:

Մյուս հավաքատեղիի աղջիկները պահանջում են 10-15 հազ. դրամ, ու ուղեկցում մոտակա կիսաքողարկված մոթել, որն ըստ երեւույթին հենց հասարակաց տուն է, քանի որ այլ նպատակներով չի օգտագործվում: Այնտեղ սենյակներն արժեն 3 հազ. դրամ:

Մարմնավաճառների մեկ այլ հավաքատեղիում` Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկի մոտ, մարմնավաճառներն իրենց ավելի ազատ են զգում: Պատճառը հավանաբար այն է, որ նրանք կայանած մեքենաների մոտ չեն խմբվում, այլ պարզապես զբոսնում են` անցորդների ուշադրությունը գրավելով իրենց վառ հագուստով ու մերկ ոտքերով:

Մարմնավաճառությունը ՀՀ օրենսդրությամբ քրեական հանցանք չի համարվում: Դրա համար սահմանված է վարչական տուգանք: 2012 թ. սահմանվել է նոր կարգ, ըստ որի` ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններն են նշանակում վարչական տուգանքն. առաջին դեպքի համար տուգանքը 20 հազ. դրամ է, կրկնվելու դեպքում` 40 հազ. դրամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին