▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ գազի էժանացման արդյունքը չեն զգա մինչեւ հաջորդ ձմեռ.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղուց էր հայտնի, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցի ժամանակ կհայտարարվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի նոր գնի մասին: Հայտարարվեց: Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց. «Գազի գինը ստորագրեցինք 150 դոլար, 165 դոլարի փոխարեն»: Այսպիսով, Հայաստանը ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց այսուհետ վճարելու է 15 դոլարով կամ 9 տոկոսով պակաս գումար:

Արդարացա՞ն արդյոք մեր սպասելիքները, կշահե՞ն արդյոք մեր բնակչությունն ու տնտեսությունը: Գազի գնի այս նվազեցումը մի քանի ուշագրավ դետալներ է պարունակում: Ռուսական գազն էժանացնելու մասին բանակցությունները սկսվել են դեռ անցած տարվա աշնանը: ՀՀ կառավարությունը հույս ուներ, որ գազը կէժանանա այս տարվա հունվարի 1-ից, սակայն ռուսական կողմն անընդհատ հետաձգում էր իր վերջնական որոշումը:
Սա ուշագրավ է նրանով, որ եղանակի տաքանալուն զուգընթաց գազի սպառումը Հայաստանում կտրուկ ընկնում է մի քանի անգամ: Իսկ սա նշանակում է, որ ոչ բնակչությունը, եւ ոչ էլ տնտեսությունը այս էժանացումը չեն զգալու մինչեւ հաջորդ ձմեռ: Բացի այդ, մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունն ակնկալում էր գազի գնի ավելի մեծ «սկիդկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին