Քիչ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտատարել է. մեջբերենք բառացիորեն. «Եթե ազատամարտիկը գնում ա, ինչ-որ մի քաղաքական գործչի կող ա կանգնում, ուրեմն ազատամարտիկ չի»:
Կարիք էլ չկա հատուկ շեշտել, որ Մանվել Գրիգորյանը մեկ նախադասությամբ արդեն իսկ հակասում է ինքն իրեն, քանի որ բոլորին է այսօր հայտնի, որ ԵԿՄ վերջին համագումարի ժամանակ նույն Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ ԵԿՄ-ն այսուհետ սատարելու է Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին:
Ստացվում է, որ ամբողջ ԵԿՄ-ն այսօր վերածվել է ՀՀԿ-ի քաղաքական կցորդի, և սա այն դեպքում, երբ Մանվել Գրիգորյանը հայտատարում է, որ «ինչ-որ քաղաքական գործչի կողը կանգնող ազատամարտիկն» արդեն ազատամարտիկ չէ:
Փաստորեն դուրս է գալիս, որ ԵԿՄ-ի անդամները կամ ազատամարտիկներ չեն, եթե ի լուր բոլորի հայտարարում են, որ սատար են կանգնելու ՀՀԿ-ին, այսինքն՝ քաղաքական կառույցի բոլոր նախաձեռնություններին, կամ էլ Մանվել Գրիգորյանը հակասում է ինքն իրեն:
Մանվել Գրիգորյանը հակասում է ինքն իրեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet