▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ ռեստորանում ՀՀԿ-ի հավաքից.«Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Օրերս «Ֆլորենս» ռեստորանում ՀՀԿ-ականների հավաքը շատ հետաքրքիր, հանգիստ մթնոլորտում է անցել, առանց «տաշի-տուշի»: Այս կարծիքը հայտնեց հավաքին մասնակցած ՀՀԿ-ական մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախագահը երկար, մինչեւ ուշ գիշեր զրուցել է, լսել բոլորին, պատասխանել հարցերին: «Բոլորի հոգիներում ինչ «անթեղված էր», ասել են, պատմել»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից գոհ է եղել նախագահը, բայց խոսքի ընթացքում պարբերաբար նշել է, թե իշխանությունը նախ եւ առաջ պատասխանատվություն է:
Ներկաների դիտարկմամբ, սա ինչ-որ մարդկանց «բան հասկացնելու» համար էր մերթ ընդ մերթ բարձրաձայնվում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ ՀՀԿ-ականների հանդեպ Սերժ Սարգսյանն ընդգծված սառն է եղել, ավելին, ոմանք արժանացել են անգամ կոշտ նկատողության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին