▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանանդ»-ի սեփականատիրոջ որդին ու նրա ընկերները ծեծել են սիրիահայերի

Տեղեկացրել ենք,  որ «Մանանդ» տաքսի ծառայության  սեփականտիրոջ որդին՝ Արթուրը ավտոպահեստամասի գնի շուրջ վեճի է բռնվել Սիրիայից 7 տարի առաջ հայրենիք տեղափոխված և մայրաքաղաքում հաստատված Բրուտյանների  երկու որդիների ու նրանց հոր հետ։ Սիրիահայերը պնդում են, թե վեճից հետո Արթուրը թողել-հեռացել է, ու վերադարձել է երեք ժամ անց մի խումբ ընկերներով:

Այդ տխուր միջադեպի մասին է նաև Արմնյուզ հեռուստաընկերության ռեպորտաժը. ըստ տուժածների` դեկտեմբերի 28-ին «Մանանդ» տաքսի ծառայության տիրոջ որդին ընկերների հետ հարձակվել է նրանց ավտոտեխսպասարկման սրահի վրա ու ծեծել Բրուտյանների հորն ու 3 որդիներին: Արդեն 15 օր է նրանք ոստիկանություն-հիվանդանոց ճանապարհին են: 4-ին էլ ծեծել են երկաթյա ձողերով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին