▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մամայիս արև, քո արև՝ չեմ ուզում». ՀՀԿ պատգամավորը՝ հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու մասին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել եւ «կդառնա՞ք պատգամավոր» հարցին օդիոզ պատասխաններ է տալիս: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ ԱԺ դահլիճ:

Յուր անճար սրտին հանց մխիթարանք Մխիթարյան Արմենն ասաց. «Մամայիս արեւ, քո արեւ՝ չեմ ուզում»: Ապա իր «չուզելը» պատճառաբանեց նրանով, որ «առաջներում» ինքը գոնե մի բան անում էր Աֆղանստանում կռված տղերքի համար, հիմա ոչ օգնող կա, ոչ բան: «Համ էլ թող ջահելները գան»,- վերագտավ պատասխանը:

Կիլիկիա Հակոբ. Դուք է՞լ եք անմխիթար Արմենի նման ու հիասթափված, հարցրինք Հակոբ Հակոբյանին: «Չէ, ես հիասթափված չեմ, սպասում եմ Ընտրական օրենսգրքի ընդունմանը, տեսնենք ինչպես կլինի»: Սպասում եք, թե «ի՜նքը որոշի»: «Ոչ, ես նորմալ աշխատել եմ, հիմա էլ սպասում եմ ԸՕ-ին, որը նաեւ ռեյտինգային քվեարկություն է նախատեսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին