Haynews.am-ը գրում է. Վերջերս ընկերներիցս մեկը վթարի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում: Նրա հետ նույն պալատում բուժվում է նաև Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից մեկը` 25-ամյա Մովսեսը: Տեսնելով, թե ինչպես է ընկերոջս մայրն անհանգստանում որդու համար ու նրան խնամում, Մովսեսը մի նամակը գրեց` ուղղված իր մայրիկին, որն էլ իր մոր փոխարեն նվիրեց ընկերոջս մորը` տիկին Մագդային:
Նամակը ներկայացնում ենք ստորև:
Այսօր շաբաթ է
Ամենավատ օրն է ինձ համար
Մի խաղաղ երեկո է
Մարդ շրջակայքում չկա:
Ես ինձ հարցրեցի մամաս ու՞րա
Եվ ոչ – ոք ինձ չպատասխանեց:
Կամաց կամաց փչում է մեղմիկ քամին
Օրորելով ծառերից թափվող ձյունը
Որոնց թափվելը կարծես հեքիաթային լինի
Հարցրեցի...
Մամ ու՞ր ես, աշնանային այս հիասքանչ գիշերը
Առանց քեզ տանջվում եմ:
Մամ, մամա ջան դուրս արի
Ես քեզ կարոտել եմ:
Երբ ես գալու ես մրսում եմ
Որ ինձ ջերմ գրկես ու տաքացնես:
Ես կանգնած եմ փողոցի մեջտեղ
Նայում եմ չորս կողմս տեսնում եմ
Ուրիշի մամաներին, բայց իմ մաման
Չկա ու չկա չի էլ երևում :
Լացում եմ մամայիս եմ ուզում
Բայց կարծես ձմեռային ձյունը
Մաքրել է մորս բոլոր հետքերը:
Մամա ջան ես ամեն տարի
Սպասում եմ, որ կգաս մի օր
Որ դու էլ կգաս մանկատուն
Ու ինձ քեզ հետ կտանես
Զբոսանքի, ոնց որ մյուս ծնողները :
Մամ ջան ես երազում եմ, որ դու
Ամեն շաբաթ օր գաս և շաբաթը
Կլցվի ուրախությամբ:
Դու լավ մամա
մնա միշտ լավ և առողջ
Քո զավակների գլխից անպակաս:
Աստված քեզ հետ:
Մոսոյից Մագդային:
Քալաշյան Մովսես Հովհաննեսի
1988 թ. Սեպտեմբերի 9
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
Նյութը` սկզբնաղբյուր կայքում