ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն որոշել է դադարեցնել Ադրբեջան իր այցը` ազատությունից զրկված անձանց այցելելու համար պատվիրակության անդամներին խոչընդոտելու պատճառով:
Չնայած, Ադրբեջանի իշխանությունները հավաստիացրել են, որ նրանք անարգել մուտք ունեն բոլոր ազատազրկման վայրեր։
Ադրբեջանի այս կոպիտ խախտման հետևանքով ենթակոմիտեն եզրակացրել է, որ սեպտեմբերի 8-17-ը ծրագրավորված այցի ամբողջականությունն այն աստիճան է վտանգված, որ այն պետք է դադարեցվի։ Սա արդեն սեպտեմբերի 14-ին: