▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահափորձ Դոնալդ Թրամփի նկատմամբ

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեկնել է Նյու Ջերսի։ Տեսանյութում նախկին նախագահն իջնում է օդանավից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

***

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ որդին համոզմունք է հայտնել, որ հայրը կշարունակի քաղաքական պայքարը։ «Նա երբեք չի դադարի պայքարել Ամերիկայի ​​փրկության համար»,- գրել է նա X-ում՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցածից հետո:

***

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ իր դեմ մահափորձից հետո, հայտնում է CNN-ը։

Թրամփը շնորհակալություն է հայտնել իրավապահներին՝ արագ արձագանքելու համար։ «Ամենակարևորը՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև ապաքինում մաղթել ծանր վիրավորին։ Անպատկերացնելի է, որ նման բան կարող է տեղի ունենալ մեր երկրում»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանցագործը սպանվել է, զոհվել է նաև նախընտրական հավաքի մասնակիցներից մեկը, ևս մեկը ծանր վիճակում է:

***

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, ով թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ ձեռնարկության տանիքում, գրում է New York Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ ԱՄՆ գաղտնի ծառայությունը ոչնչացրել է նրան։

***

Նախընտրական հավաքի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Սպիտակ տունը։ Բայդենն ապաքինում է մաղթել Թրամփին և ասել, որ «ԱՄՆ-ում նման բռնության համար տեղ չկա»։ Բայդենը դեռ վստահ չէ, որ Փենսիլվանիայում տեղի ունեցածը մահափորձ էր։

Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, Թրամփի միտինգում,  վերջինիսի ելույթի ժամանակ կրակոցներ հնչեցին, Թրամփն ընկավ, անվտանգության ծառայության ավտոմատավոր աշխատակիցները անմիջապես շրջապատեցին նրան, վահան կազմեցին, օգնեցին ոտքի կանգնել ու տարան տարածքից:

Տեսանելի էր, որ Թրամփը բարձրացրած բռնուցքով ողջունեց իր միտինգավորներին և լսելի էր նրա ձայնը, որ ասաց, սպասեք կոշիկս վերցնեմ, որից հետո հատուկ ծառայությունը նրան շրջապատած, տարավ անվտանգության ծառայության զրահամեքենան և հեռացրեց տարածքից:

Շրջակա տանիքների վրա միանգամից հայտնվեցին սնայպերները, ստուգում էին միտինգավորների պայուսակները:

Ուղիղ եթերում այս ամբողջ պրոցեսը հեռարձակող Fox News-հենց նշել է, որ պեզիդենտ Բայդենին արդեն զեկուցվել է Թրամփի հետ կատարվածի դեպքի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին