Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի էր ենթարկվել: Վթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Ավտոմեքենայի մեջ եղել են Վահագն Մարգարյանը, նրա եղբայրը, եղբոր կինն ու 2 տարեկան երեխան:
Հավելենք, որ նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը: