Մոսկվայի մետրոյում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20-ամյա Մերի Քոչարյանը երեկ` օգոստոսի 13-ին, մահացել է,- այս մասին հայտնում է baltinfo.ru-ն։
Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքի բնակչուհի Մերի Քոչարյանի կյանքի համար պայքարում էին մոսկովյան բժիշկները, սակայն վթարի պահին ստացած վնասվածքները չափազանց ծանր են եղել։
Մինչ օրս հիվանդանոցներում շարունակում է մնալ 8 մարդ։ Նախօրեին դուրս է գրվել տուժածներից 2-ը։