▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Աժ պատգամավոր Յուվեցի Կարոյի վարորդը, որը մի շարք քրեական գործերով կարևոր վկա էր.«Հրապարակ»

«Oրերս մահացել է Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը, որը մի շարք քրեական գործերով կարևոր վկա էր։ Մասնավորապես, պատգամավորի մասնակցությամբ 2009– ին կատարված հայտնի դեպքով, որը, սակայն, նախաքննական մարմինը շուռ տվեց պատգամավորի կրակոցներից տուժած Արթուր Ձադոյանի դեմ։ Կարապետյանի մեքենայի մեջ, նրա և Ձադոյանի միջև սկսված վիճաբանության պահին միայն ՕնիկՆ էր ներկա եղել։ Ըստ լավատեղյակների, Օնիկ Հովհաննիսյանը «գերի» Էր մնացել շեֆի ձեռքում։ Երեկ Կարապետյանը մեր լրագրողին ասել Է, որ վարորդը մահացել Է լյարդի հիվանդությունից»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին