«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, թե «քաղաքական ուժերը ամեն օր էլ վնասվածքներ են ստանում», իսկ կոնկրետ Դաշնակցությանը վնասվածքներ է ստացել նաեւ ՀՀԿ-ի հետ համագործակցելուց հետո։
«ՉԻ» - Եթե այն, ինչ տեղի է ունեցել Դաշնակցության հետ վերջին մեկ տարվա ընթացքում, կոչվում է «վնասվածքներ ստանալ», ուրեմն Հիրոսիման ու Նագասակին 1945-ի օգոստոսին պրծել են թեթեւ քերծվածքներով։ Որովհետեւ իշխանությունների հետ կոալիցիա կազմելուց հետո Դաշնակցությունը ոչ թե վնասվածքներ է ստացել, այլ ընդհանրապես չկա, որպես քաղաքական ուժ այլեւս գոյություն չունի (համենայնդեպս՝ հասարակական ընկալման մեջ)։ Բայց նրանք կարող են մխիթարել իրենք իրենց՝ հայտարարելով, թե դա «մահ իմացեալ» էր։ Ու իրականում այդպես էլ կա։ Բայց՝ ոչ թե «վասն հայրենյաց», այլ «վասն կերակուրի»։ Իսկ հանուն ուտելիքի վնասվածքներ ստանալը բնության մեջ շատ տարածված երեւույթ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում