▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահ ծվծվյալ կամ մշմշալով ծծկերություն. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տարիներ առաջ ծանոթներիցս մեկն այսպես բնութագեգրեց կոալիցիոն գործընկերներին, այսինքն՝ նրանց, որոնք սկզբից ընդդիմություն են խաղում, հետո ՀՀԿ-ի փեշի տակ են մտնում: Երբ մերացու խոզը մի 10-12 խոճկոր է ունենում, սրանք քանի սովածանում, այնքան բարձր են ծվծվում: Իբր, բողոքում են ստեղծված ծանր սոցիալական վիճակից, դժգոհ են մերացու խոզի վարած քաղաքականությունից, ու գնալով այդ դժգոհությունը խորանում է: Մինչեւ այն պահը, երբ մայր խոզը ձայն է տալիս, կանչում խոճկորներին: Սրանք անմիջապես վրա են տալիս խոզի պտուկներին, սկսում մշմշալով ուտել: Ձեններն անմիջապես կտրում են: Կարծես ընդամենը մեկ րոպե առաջ իրենք չէին ձայներն աշխարհով մեկ գցել:

Մոտավորապես այս վիճակում է նաեւ Դաշնակցությունը: Քանի տարի ծվծվում էին, թե Սերժ Սարգսյանը սխալ քաղաքականություն է տանում, դժգոհում էին արտաքին ու ներքին քաղաքականությունից, հանրահավաք, նույնիսկ նստացույցեր էին անում: Հիմա որեւէ մեկը դրանց ձայնը լսում է՞: Ընդհանրապես ծպտունները դուրս չի գալիս: Երեւի բռնել են իշխանության պտուկներից մեկը եւ մշմշալով ուտում են: Կպցրել են: Խոսելու ժամանակ չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին