▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուքս Ստեփանյանի հոր մասին քննարկումներից մազերս բիզ-բիզ են կանգնում

Նայում եմ Լյուքս Ստեփանյանի հոր այս վիճակի տեսանյութը, հետո նայում եմ համացանցում այդ նյութի քննարկումներին, ու մազերս բիզ-բիզ են կանգնում: Եթե ես դեռ կարող եմ հասկանալ այս մարդուն, որովհետև ի վերջո որդի է կորցրել, ապա օնլայն հիստերիկներին հասկանալ չեմ կարողանում: 

Ոնց սպանությունից էին պղտոր ջրում ձուկ որսում, կամ էլ առանց առանձնապես հասկանալու ու իրավիճակի մեջ խորանալու, ամբախ-զամբախ դուրս տալիս, նենց էլ հիմա է: 

Ախր մեկը լինի հարցնի, թե էդ ձուկը ջրում, հիմա ի՞նչ բազար եք անում: Տարան, մորթին, սպանին, անպատիժ թողեցին... իսկ մեկը հետաքրքրվել է, թե ինչի էր Լյուքսի հերը էս վիճակի մեջ ընկել, էդ ի՞նչ էր լսել, կամ լսե՞լ էր արդյոք:

Դատաքննությունը դեռ գնում է, դեռ ոչինչ չի ավարտվել, դեռ ոչ ոք չի կարող ասել, որ սպանողին ուզում են արդարացնեն: 

Մեկնումեկիդ մտքով չանցա՞վ, որ կարող է էս մարդը ակնկալում է, որ մարդասպանին պետք էհենց դատարանում գնդակահարեն, կամ էլ իրենց հանձնեն: Հա, մեկ էլ ախպոր պես էլի, պետք չի հրեշտակներ ու դևեր սարքել:

Նույն էս մարդու դաստիարակած մյուս որդին բերդ է ընկել մարդասպանության հոդվածով, իսկ Լյուքս Ստեփանյանին սպանած զինվորը կրակել է նրա վրա, երբ Լյուքսն իրեն ծանակելիս ու նվաստացնելիս է եղել ու, եթե էդ զինվորը հիմա ինքնասպան եղած լիներ, նույն ֆեյսբուքյան հիստերիկները պահանջելու էին Լյուքսի ինկվիզիցիան:

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին