▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուդովիկոս 14-րդ, մարտունեցի.Հակոբ Հակոբյանը մեղադրվեց

 

ԱԺ-ն  քննարկում են «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի փոփոխությունները:
«Ձեր անձը շատ եմ հարգում, բայց լսելով Ձեզ՝ եկա այն եզրակացության, որ այդտեղ կանգնած է Լյուսովիկոս 14-րդը, որն ասում էր՝ պետությունն այդ ես եմ ու տեղի-անտեղի, ճիշտ-սխալ, ամբողջ սոցիալական քաղաքականության հերն անիծեցիք: Ինչ-որ կատեգորիաներ եք վերցրել, այդ որտեղի՞ց, ո՞վ է Ձեզ ասել, հարցը տալիս է, լրիվ ուրիշ թեմայով, Դուք ուրիշ բան եք պատասխանում: Օրինակ՝ չաշխատող կնոջը ժամանակավոր ո՞նց պետք է անաշխատունակության թերթիկ տան, եթե չաշխատող է»,-ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հարցը ուղղեց  Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
«Ինչքան գրքեր որ կարդացել եմ, վերցնում և ուսումնասիրում ենք շատ երկրների փորձը, բոլոր տեղերը հենվում են Մինասյան Արծվիկի վրա՝ որպես սոցիալական ճշմարտության, սոցիալական փիլիսոփայության դոկտրինայի հայր: Երբ որ Դուք եւ Ձեզ նման մի քանի ցուցակային պատգամավոր, որոնք գալիս են ամբիոնի մոտ ու խոսում համամասնական ընտրակարգից, Դուք ինձ կարող եք մեղադրել որպես իշխանության պատգամավոր և ասել՝ ինչու պետք է 30.000 չաշխատող մայր ունենանք, բայց այս հարցում ինձ մեղադրելն, ազնիվ խոսք, անհասկանալի է»,-պատասխանեց Հակոբ Հակոբյանը:
Արծվիկ Մինասյանը նկատեց. «Սենց որ գնա՝ Դուք կարող եք ցուցակային նպաստներ էլ քննարկել 100 տոկոս համամասնականի շրջանակներում: Թե ինչ կապ ունեին այստեղ համամասնական ցուցակները, չհասկացա: Եվ մեղադրում եմ Ձեզ ոչ միայն որպես մեծամասնական պատգամավոր, այլև որպես մարտունեցի, որ այնտեղ ծննդաբերությունն բարձր մակարդակի վրա է, կանգնել եք այդտեղ ու հպարտորեն պաշտպանում եք մի նախագիծ, որին ինքներդ էլ եք դեմ: Դոկտրինայի հարցն էլ չկա, կուտակայինի հայրն էլ եք դուք, Ձեր կառավարությունն էլ:
«Կուտակայինը միակ ճիշտ ուղին էր: Ինչ վերաբերում է իմ ծննդավայրին, իմ նպատակը իմ ծննդավայրի հետ շատ կապված է. ով չունի ծննդավայր, թող նա մտածի: Ես շատ ուրախ եմ, որ կապված եմ իմ ծննդավայրի հետ»,-հակադարձեց Հակոբ Հակոբյանը:

ԱԺ-ն  քննարկում են «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի փոփոխությունները:

«Ձեր անձը շատ եմ հարգում, բայց լսելով Ձեզ՝ եկա այն եզրակացության, որ այդտեղ կանգնած է Լյուդովիկոս 14-րդը, որն ասում էր՝ պետությունն այդ ես եմ ու տեղի-անտեղի, ճիշտ-սխալ, ամբողջ սոցիալական քաղաքականության հերն անիծեցիք: Ինչ-որ կատեգորիաներ եք վերցրել, այդ որտեղի՞ց, ո՞վ է Ձեզ ասել, հարցը տալիս է, լրիվ ուրիշ թեմայով, Դուք ուրիշ բան եք պատասխանում: Օրինակ՝ չաշխատող կնոջը ժամանակավոր ո՞նց պետք է անաշխատունակության թերթիկ տան, եթե չաշխատող է»,-ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հարցը ուղղեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

«Ինչքան գրքեր որ կարդացել եմ, վերցնում և ուսումնասիրում ենք շատ երկրների փորձը, բոլոր տեղերը հենվում են Մինասյան Արծվիկի վրա՝ որպես սոցիալական ճշմարտության, սոցիալական փիլիսոփայության դոկտրինայի հայր: Երբ որ Դուք եւ Ձեզ նման մի քանի ցուցակային պատգամավոր, որոնք գալիս են ամբիոնի մոտ ու խոսում համամասնական ընտրակարգից, Դուք ինձ կարող եք մեղադրել որպես իշխանության պատգամավոր և ասել՝ ինչու պետք է 30.000 չաշխատող մայր ունենանք, բայց այս հարցում ինձ մեղադրելն, ազնիվ խոսք, անհասկանալի է»,-պատասխանեց Հակոբ Հակոբյանը:

Արծվիկ Մինասյանը նկատեց. «Սենց որ գնա՝ Դուք կարող եք ցուցակային նպաստներ էլ քննարկել 100 տոկոս համամասնականի շրջանակներում: Թե ինչ կապ ունեին այստեղ համամասնական ցուցակները, չհասկացա: Եվ մեղադրում եմ Ձեզ ոչ միայն որպես մեծամասնական պատգամավոր, այլև որպես մարտունեցի, որ այնտեղ ծննդաբերությունն բարձր մակարդակի վրա է, կանգնել եք այդտեղ ու հպարտորեն պաշտպանում եք մի նախագիծ, որին ինքներդ էլ եք դեմ: Դոկտրինայի հարցն էլ չկա, կուտակայինի հայրն էլ եք դուք, Ձեր կառավարությունն էլ:

«Կուտակայինը միակ ճիշտ ուղին էր: Ինչ վերաբերում է իմ ծննդավայրին, իմ նպատակը իմ ծննդավայրի հետ շատ կապված է. ով չունի ծննդավայր, թող նա մտածի: Ես շատ ուրախ եմ, որ կապված եմ իմ ծննդավայրի հետ»,-հակադարձեց Հակոբ Հակոբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին