▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ-ն չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում Հայաստանի անդամակցությունից հետո...

yerkr.am-ը գրում է. Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը: Բելառուսական Белта-ն հայտնում է, որ Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման օրինագիծը, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում Հայաստանի անդամակցությունից հետո:

«Մենք անհանգստություն ունեինք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը։ Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Հնչել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»,- նշել է նա։ Միխնեւիչը նաև ընդգծել է, որ չկա ոչ մի խոչընդոտ` Հայաստանի` դե ֆակտո ՄՄ-ի մասնակից և ԵՏՄ-ի ապագա անդամ դառնալու համար։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին