▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ-ը ճանաչելու որոշումը ադրբեջանցիների մոտ կարող է առաջացնել հոգեկան անհավասարակշռություն

Ադրբեջանական aze.az լրատվականը ներկայացնում է ամերկացի հոգեբույժ Մելարի Մոսի <Մտավոր առողջություն և ասամբլեայի որոշումը> հոդվածը, որտեղ հեղինակը, խոսելով Կալիֆորնիայի ասամբլեայի կողմից ԼՂՀ-ը ճանաչելու որոշման մասին, նշում է, որ դա ադրբեջանցիների մոտ կարող է առաջացնել հոգեկան անհավասարակշռություն:

Նա այդ որոշումը համարում է անարդար քանի որ այն <ագրեսիայի> ենթարկված ժողովրդին բարոյալքում է՝ առաջ բերելով նրանց մոտ <հետտրավմատիկ սթրեսային հիասթափություն>: Լավ բնորոշում է, իսկ ադրբեջանցիները այդ հոդվածից բավական ոգեշնչվել են՝ դիտարկելով այն, ըստ երևույթին, խելագարությունից կիսախելագարության անցնելու լավագույն սպեղանի, բայց, ինչպես ասում էր Գյոթեն, պետք է զգուշանալ ոչ թե խելագարներից, այլ՝ կիսախելագարներից. կիսախելագարներն ավելի անկանխատեսելի են:

Սակայն, սա ոչ թե զգացմունքային կամ ապրիորի դատողություն է, այլ՝ բավական ռացիոնալ և, նույնիսկ, որոշ առումներով՝ էմպիրիկ: Փաստորեն, սա ադրբեջանաբնակ թյուրքերի հոգեվերլուծական բավական լավ տրված ախտորոշում է, դրա համար էլ նրանք չափից շատ ագրեսիվ են, որը հայաֆոբիստական մուգ երանգ ունի: Հակահայկականությունը մի կողմից դարձել է սեփական ինքնության կայացման, պատմական գոյության իմաստավորման համար պատմություններ հորինելու, մյուս կողմից էլ՝ հետտրավմատիկ հոգեկան վնասվածքների <բուժման> պլացեբոյի էֆեկտ (գոնե, քարոզչական ագրեսիայով բավարարել պատերազմական տրավմայով ամայացած առանց այն էլ շատ երերուն հոգեկան-մշակութային տարածությունը):

Դրա համար էլ ադրբեջանաբնակ պատգամավորները բավական ագրեսիվ վարք դրսևորեցին հայ պատգամավորների նկատմամբ Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth 86-րդ սեմինարի ժամանակ:

Կարծում եմ՝ պետք է նաև հոգեբուժական մոտեցմամբ պարզել մեր հարևանների վարքաբանությունը՝ ճիշտ հասկանալու համար նրանց հոգեբանական դիսբալանսային ասպեկտների կարևոր առանձնահատկություններ:

Ինչպես ասում են՝ <գիտես քեզ, գիտես թշնամուդ, միշտ կհաղթես>. Սուն Ցզի:

Արման Սահակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին