▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԼՂ իշխանությունները ցանկանում են Արցախը վերածել ռուսական զոնայի». Իգոր Մուրադյան

azatutyun.am-ի տեսանյութում`  Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից քաղաքագետ Իգոր Մուրադյանը, ով նույնպես շաբաթ օրը մասնակցել էր դեպի Ղարաբաղ ավտոերթին, հայտարարել է.  «Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանությունների նպատակն է ռուսական զորքեր մտցնել Ղարաբաղ և այդ նպատակին հասնելու կես ճանապարհին են: Այդ տարածքում չպետք է լինեն ոչ ստանդարտ, ռեժիմի դեմ ուղղված մտորումներ, քայլեր: Ամեն ինչ պետք է զարգանա ըստ պլանի, և որևէ անսպասելի բան չպետք է տեղի ունենա»:

Ասուլիսի ընթացքում, ի նշան բողոքի, Մուրադյանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից դեռ 2003 թվականին իրեն շնորհած Մեսրոպ Մաշտոցի շքանշանից: «Սա ինձ պետք չէ, ես այն վերադարձնում եմ»,- ասել է նա։

Մանրամասները` տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին