Գերման Ավագյան. Լուսանկարները մնացել են, ուրեմն եւ` հուշն է պահպանվել
Նախորդ դարն ավարտվում էր: Հայաստանում գործող մի արեւմտյան հիմնադրամ մրցույթ հայտարարեց: Նպատակը`
Տարվա (2000 թվական) լավագույն օրացույց, թեման` «Հազարամյակի մշակույթն ու արվեստը»:
Ես ենթադրեցի, որ բոլոր լուսանկարիչները օրացույցի նախագծի համար կներկայացնեն խաչքարերի կամ վանքերի
լուսանկարներ: Չէի բացառում նաեւ զանազան շենքերի ու թանգարանային ցուցանմուշների լուսանկարներն ու
վերարտադրանկարները: Այս տարբերակներն ինձ չգրավեցին. որոշեցի այլ ճանապարհ ընտրել:
Արվեստը ստեղծում են մարդիկ` մարդկանց համար: Արվեստ արարողները հենց այն սթալքերներն են, որոնք
բազմադարյա մշակույթն ուղեկցում են դեպի 21-րդ դար: Որոշեցի լուսանկարել այդ մարդկանց եւ օրացույց կազմել
նրանց դիմանկարներով:
Նկարիչ Մկրտիչ Մաթեւոսյանի հետ, որը համաձայնեց օրացույցի ձեւավորումն անել, կազմեցինք նկարիչների,
կոմպոզիտորների, փիլիսոփաների ցուցակը, որոնց դիմանկարները, ըստ մեզ, պետք է ներառվեին օրացույցի մեջ:
Ցուցակի մարդկանցից շատերի հետ ոչ ես, ոչ էլ Մկրտիչն անձամբ ծանոթ չէինք եւ ստիպված էինք ուղիներ փնտրել
մեր հերոսներին հանդիպելու համար: Ծանոթուհուս միջոցով հանդիպեցի Արամ Ղարաբեկյանի նվագախմբի մենեջերի
հետ. մեր ցուցակում նա առաջինն էր: Նոր ծանոթս խոստացավ փոխանցել մեր խնդրանքը Մաեստրոյին` ժամանակ
տրամադրել ֆոտոսեսիայի համար:
Զարմանալիորեն` պատասխանը շատ շուտ ստացանք, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ բջջային հեռախոս
չկար: Մենեջերը խնդրեց, որ ներկայացնեմ լուսանկարներիս պորտֆոլիոն, քանի որ Մաեստրոն ուզում է իմանալ`
ում հետ գործ ունի: Բնականաբար` համաձայնեցի: Ի դեպ, դա միակ պորտֆոլիոն է, որ արել եմ իմ ողջ կյանքում:
Լուսանկարներով ալբոմը տվեցի նոր ծանոթիս, ու սկսեցինք սպասել: Պատասխանը տեղ հասավ հաջորդ օրը`
Արամ Ղարաբեկյանն ինձ հրավիրել է Կամերային երաժշտության տուն: Ինձ ու Մկրտիչին Մաեստրոն դիմավորեց
շատ ջերմ: Նրա խոսքով` լուսանկարները նրան ոչ միայն դուր էին եկել, այլեւ հիշեցրել էին իր լուսանկարիչ
պապիկի մասին: Նա պատմեց պապի մասին, որն արվեստի հետ քիչ թե շատ առնչվող միակ մարդն էր եղել իրենց
ընտանիքում...
Մաեստրոյին լուսանկարելու գործընթացն արագ անցավ` ի ցավ ինձ ու Մկրտիչի:
Նախագիծս չհաղթեց մրցույթում: Մեր ցուցակից երեքը հեռացել են մեզանից: Բայց մնացել են լուսանկարները: Իսկ
դա ավելի կարեւոր է, քան մրցույթի հաղթանակը:
Հիշողության պահպանում. ահա՛ ինչի համար է աշխատում լուսանկարիչը:
1.Արամ Ղարաբեկյան
2.Էդմոնդ Ավետյան (փիլիսոփա)
3.Վարուժան Վարդանյան (նկարիչ)
Նախորդ դարն ավարտվում էր: Հայաստանում գործող մի արեւմտյան հիմնադրամ մրցույթ հայտարարեց: Նպատակը` Տարվա (2000 թվական) լավագույն օրացույց, թեման` «Հազարամյակի մշակույթն ու արվեստը»:
Ես ենթադրեցի, որ բոլոր լուսանկարիչներն օրացույցի նախագծի համար կներկայացնեն խաչքարերի կամ վանքերի լուսանկարներ: Չէի բացառում նաեւ զանազան շենքերի ու թանգարանային ցուցանմուշների լուսանկարներն ու
վերարտադրանկարները: Այս տարբերակներն ինձ չգրավեցին. որոշեցի այլ ճանապարհ ընտրել:
Արվեստը ստեղծում են մարդիկ` մարդկանց համար: Արվեստ արարողները հենց այն սթալքերներն են, որոնք բազմադարյա մշակույթն ուղեկցում են դեպի 21-րդ դար: Որոշեցի լուսանկարել այդ մարդկանց եւ օրացույց կազմել նրանց դիմանկարներով:
Նկարիչ Մկրտիչ Մաթեւոսյանի հետ, որը համաձայնեց օրացույցի ձեւավորումն անել, կազմեցինք նկարիչների, կոմպոզիտորների, փիլիսոփաների ցուցակը, որոնց դիմանկարները, ըստ մեզ, պետք է ներառվեին օրացույցի մեջ: Ցուցակի մարդկանցից շատերի հետ ոչ ես, ոչ էլ Մկրտիչն անձամբ ծանոթ չէինք եւ ստիպված էինք ուղիներ փնտրել մեր հերոսներին հանդիպելու համար:
Ծանոթուհուս միջոցով հանդիպեցի Արամ Ղարաբեկյանի նվագախմբի մենեջերի
հետ. մեր ցուցակում նա առաջինն էր: Նոր ծանոթս խոստացավ փոխանցել մեր խնդրանքը Մաեստրոյին` ժամանակ տրամադրել ֆոտոսեսիայի համար:
Զարմանալիորեն` պատասխանը շատ շուտ ստացանք, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ բջջային հեռախոս չկար:
Մենեջերը խնդրեց, որ ներկայացնեմ լուսանկարներիս պորտֆոլիոն, քանի որ Մաեստրոն ուզում է իմանալ` ում հետ գործ ունի: Բնականաբար` համաձայնեցի: Ի դեպ, դա միակ պորտֆոլիոն է, որ արել եմ իմ ողջ կյանքում: Լուսանկարներով ալբոմը տվեցի նոր ծանոթիս, ու սկսեցինք սպասել: Պատասխանը տեղ հասավ հաջորդ օրը` Արամ Ղարաբեկյանն ինձ հրավիրել է Կամերային երաժշտության տուն: Ինձ ու Մկրտիչին Մաեստրոն դիմավորեց շատ ջերմ: Նրա խոսքով` լուսանկարները նրան ոչ միայն դուր էին եկել, այլեւ հիշեցրել էին իր լուսանկարիչ պապիկի մասին: Նա պատմեց պապի մասին, որն արվեստի հետ քիչ թե շատ առնչվող միակ մարդն էր եղել իրենց ընտանիքում...
Մաեստրոյին լուսանկարելու գործընթացն արագ անցավ` ի ցավ ինձ ու Մկրտիչի:
Նախագիծս չհաղթեց մրցույթում: Մեր ցուցակից երեքը հեռացել են մեզանից: Բայց մնացել են լուսանկարները: Իսկ դա ավելի կարեւոր է, քան մրցույթի հաղթանակը:
Հիշողության պահպանում. ահա՛ ինչի համար է աշխատում լուսանկարիչը:
1.Արամ Ղարաբեկյան
2.Էդմոնդ Ավետյան (փիլիսոփա)
3.Վարուժան Վարդանյան (նկարիչ)
Գերման Ավագյան
Asekose.am