Asekose.am-ին հասած տեղեկությունների համաձայն` առաջիկայում դատախազությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: Բանն այն է, որ Գևորգ Կոստանյանի տեղակալի թափուր տեղի համար երկար ժամանակ է, ինչ ընդհանուր հայտարարի չեն գալիս իշխանական էլիտան և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Կոստանյանն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին, իսկ նախագահականում այդ պաշտոնին ցանկանում էին նշանակել Կոտայքի մարզի արդեն իսկ նախկին դատախազ Վազգեն Ռշտունուն, ով տեսնելով, որ Կոստանյանն այլ մարդու է ցանկանում բերել իրեն տեղակալ, որոշել է դուրս գալ համակարգից և նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր: Ըստ ամենայնի` Կոստանյանը չի կարողացել լուծել նաև Րաֆֆի Ասլանյանի հարցերը, ինչի պատճառով` հունվար փետրվար ամիսներին համակարգից դուրս գալու որոշում, կայացրել նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Կոստանյանի տեղակալ կարող է նշանակվել դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, սակայն կարծես թե վերջինիս թեկնածությունը ևս մղվում է հետին պլան:
Լուրջ փոփոխություններ են սպասվում դատախազության համակարգում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet