«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լուլուն ասում ա. «Եթե ինչ-որ տեղից երևում ա Ադրբեջանի դրոշը, ուրեմն այնտեղից էլ երևում ա Հայաստանի դրոշը, իրանք էլ այնտեղ են վախենում, որ հայերը կարող են հարձակվել, ինչի՞ ենք մենք ավելի վախկոտ»:
Փորձեմ դատարանի արգելքի պայմաններում մեկնաբանել այս հանճարեղ միտքը:
Լուլու ջան....
Տես խնդիրը որն ա: Ուրեմն այդ դրոշը իրենք դրել են գրաված տարածքների վրա, որտեղ մեծամասամբ խաղաղ բնակչություն չկա, օրինակ, Կապանից 50 մետրի վրա: Եթե նույնսիկ ենթադրենք, որ այն կողմում էլ ա խաղաղ բնակչություն, ապա ինչի՞ պիտի իրենք վախենան մի երկրից, որին ջարդել, նվաստացրել են 3 տարի առաջ քո առաջնորդի թեթև ձեռքով: Ո՞վ է վախենում ջախջախված երկրից: Բացի դա, Ադրբեջանն ամենաբարձ մակարդակում մշտապես խոսում է ագրեսիայի լեզվով, խոսում նոր հողերի մասին, անհրաժեշտության դեպքում՝ նոր պատերազմի, իսկ քո առաջնորդը սպառնում ա սեփական ժողովրդին պատերազմով, հիմա ո՞վ պիտի ավելի շատ վախենա, Ադրդբեջանի ու ՀՀ օրվա իշխանության կողմից ահաբեկված ժողովուդրը, թե ադրբեջանի հպարտ քաղաքացին, իրա տիրոջ մերն էլ ըտեղ:
Մի խոսքով, Լուլու ջան, չեմ կարողանում էս արգելքների մեջ ավելի մանրամասն անդրադառնալ քեզ, զուտ ասեմ, որ խորը կասկածներ ունեմ քո ինտելեկտի ու բարոյականության առկայության վրա, նույնսիկ չնչին չափաքանակով... Եթե վերցնենք մի ոչխար ու տանք էդ նույն հարցերը, մեծ հավանականությամբ բանականությանն ավելի մոտ բան կասի, իսկ եթե ձի լինի՝ զգալիորեն կգերազանցի քո մտավոր ունակությունները: Ինչ ասեմ, այսքանը...»։