«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ականները փորձում են առավելագույնս օգտվել պետական լծակներից` տարբեր հարցեր լուծել, արտոնություններ ստանալ: Մենք տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, ով մասնագիտությամբ պատմաբան է, մի քանի տարի առաջ որոշել է նոր մասնագիտություն յուրացնել և 2021-ին դիմել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետ, որտեղ, որպես կանոն, դիմում են առողջապահության ոլորտի ղեկավարները` ԲԿ-ների տնօրեններ, բաժնի պետեր: Սովորելը, իհարկե, լավ բան է, բայց Լուլուն որոշել է դա անել առանց ուսման վարձ վճարելու, որը 1 միլիոն դրամ է կազմել: Նրա մտերիմը` ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, գրավոր դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը` խնդրելով զեղչել ուսման վարձը: Բժշկական համալսարանն էլ ընդառաջել է, և բարձր եկամուտ ունեցող պատգամավոր Լուլուն շուրջ մեկ տարի անվճար ուսանել է համալսարանում, հավանաբար, որպես անապահով խավի ներկայացուցիչ կամ պատերազմի վետերան: |
Լուլուն անապահո՞վ է, թե՞ վետերան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet