Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդականը հաստատում է՝ Արցախը լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ է ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող, նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղեկալ։ Թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում, պարզ չէ, գրում է «Ազատություն»-ը։ «Իհարկե, հրամանագիր եղել է ստորագրված, որով նա նշանակվել է, բայց թե ինչ ֆունկցիաներով, ինչ նպատակներով, նման տեղեկության չեմ տիրապետում», - ասել է Վլադիմիր Գրիգորյանը։ Ըստ Սամվել Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախում մնացել է 20-30 հոգի, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը։ Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ: Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը: Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: |
Լուծարման հրամանագրից հետո Շահրամանյանը Ստեփանակերտում բնակվող «Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet