▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում 76-ամյա թոշակառուն բռնաբարել է հարևանուհուն. վերջինս հղիացել է

Լոռիում 76-ամյա Բորիս Միխայլովը Ալավերդի քաղաքի իր բնակարանում բռնաբարել է հարեւանուհի Մ. Վ-ին, վերջինս հղիացել է: Նյուզ.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 76-ամյա Բորիս Միխայլովը Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարեւանուհի Մ. Վ-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում  Մ. Վ-ն աղջիկ է ունեցել: Քրեական գործ է հարուցվել  139  հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է  ստացվել փետրվարի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին