aravot.am-ը գրում է, որ արցախյան ազատամարտի ժամանակ Հորադիզի դիրքերը պաշտպանող զինվորներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, կայքին պատմել է, որ 1994 թվականին Հորադիզի անկման մեղավորները ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Գորիսի բատալիոնի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էին. «Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, եւ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում: Այն ժամանակ իրար մեջ բախում է լինում, թե ով պետք է տնօրինի տարածքի ավարը: Երբ Հայաստանի կողմին հատկացում չեն անում, Հայաստանի կողմը իր զորքը հետ է կանչում: Երբ գնացել եմ, զինվորներն աջ ու ձախ դա էին պատմում` կամազները ցիստեռները բարձեցին տարան, շշերը հավաքեցին տարան, ինչի համար տարածք գցեցին, իսկ մենք զոհերի գնով ու ջանասիրաբար հետ վերցրինք տարածքը»,- պատմել է զրուցակիցը: