Արդեն մայիսի 3-ին , լիլիթհովհաննիսյանական ժամին, տեղի կունենա Լիլիթ Հովհաննիսյան երգչուհու հերթական տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին ոչ վաղ անցյալում մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ և նկարահանել էր տեսահոլովակը, վերջինս այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում: Մի խոսքով, սպասենք հերթական հիթային ստեղծագործությանը, որը կլինի նոր բում հայկական շոուբիզնեսյան իրականության մեջ: Երգչուհու երկրպագուները մարտական են տրամադրված:
Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը, «Կարեն-Սևակ» պրոդուսերական թիմի հիմնադիրները, շատ շուտով կներկայացնեն «Իրական»-ը: Վերջիններիս ավանդը բավականին մեծ է հայկական էստրադայի զարգացման մեջ: Կարենն ու Սևակը ներկայումս հանդիսանում են երգիչ Վաչե Ամարյանի պրոդուսերները:
Սարգիս Եղիազարյանին արդեն գիտենք իր Cover-ներով, վերջինս ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանի երգացանկից «ես եմ հորինել» և «քեզ մի օր թողեցի» երգերի իր տարբերակը: Այսօր երգիչը հայտարարել է մրցույթ: Տեղի է ունեցել նախնական քվեարկություն, որի արդյունքում ընտրվել են յոթ երգեր ՝ Էրիկ- իմ կարոտն է, Վահրամ Պետրոսյան- դու սիրում ես ինձ, Արամե- առավոտ, Հռիփսիմե Հակոբյան- խոստովանություն, Էլվինա Մակարյան- մայրամութ, Ռազմիկ Ամյան- բելլա սինյորինա, Սիրուշո – հեռանում եմ: Այսպիսով, եթե դուք ուզում եք տեսնել այս երգերից որևէ մեկը Սարգիս Եղիազարյանի կատարմամբ, ապա սեղմեք հետևյալ հղումը և կատարեք Ձեր կարևոր ընտրությունը մինչև մայիսի 23-ը:
Հեղինակ` Դավիթ Պոլոյան