▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանն անգլերենով երգում է հայ աղջկա մասին

Վերջերս ներկայացրել էինք Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի թրեյլերը: Այսօր` մայիսի 3-ին, ինչպես և խոստացվել էր, կայացել է երգչուհու տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է «Armenian Girl» երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը` Մարիամ Շահինյանը, ռեժիսոր` Գևորգ Ջուգարյան:

Երգչուհին տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«ԱՂՋԻԿՆԵԵԵԵ՜՜՜Ր……………նրանք դեռ չգիտեն մեր ամբիցիաները...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին