Դերասանուհի Լիա Զախարյանը բավականին ակտիվ է սոցիալական իր հարթակներում և հաճախ է հետևորդներին ներկայացնում իր առօրյայի մանրամասներն ու կիսվում նորություններով։
Դերասանուհին հաճախ է անկեղծանում ու պատմում, որ բավականին խիստ դաստիարակություն է ստացել ընտանիքի կողմից:
Լիան հաճախ նաև կիսվում է իրեն գրված նամակներով, որոնք տեսակով տարբերվող են:
Այս անգամ դերասանուհին հրապարակել է իր հետևորդի այն հաղորդագրությունը, որում նրան հարցնում են տևական պասիվության «պատճառի»` ընտրյալ ունենալու մասին:
Լիան հումորային պատասխան է տվել.
«Զբաղված եմ ընտրյալներիցս ազատվելու ու հանգստանալու պրոցեսով»,- նշել է դերասանուհին, ապա ավելացրել․ «Իսկ եթե անկեղծ՝ մասնագիտական վերապատրաստումների եմ, որ ավելի լավն ու ուժեղ լինեմ․․․ »։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝