▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Մկրտչյանի չստացված PR-ը.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը, պարզվում է, հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից եւ օգտվում է այն մեքենայից, «որն ի պաշտոնե հատկացված է նախարարին»։ Երիտհանրապետականներին էլ սա դուր չի եկել, ու նրանք Լեւոն Մկրտչյանի քայլը գնահատել են որպես չստացված PR։

«ՉԻ»- Լեւոն Մկրտչյանն, իհարկե, սիրուն բան չի արել, որ անուղղակիորեն իր նախորդին մեղադրել է անհարկի շռայլության մեջ։ Իբր «տես՝ ինձ օրենքով ինչ հասնում է, այն էլ օգտագործում եմ»։ Բայց որքանով տեղյակ ենք՝ «օրենքով նախարարական պորտֆելները տրվում  են այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքներով վայելում են ժողովրդի վստահությունը. մինչդեռ Դաշնակցության դեպքում նման «միջադեպ» տեղի չի  ունեցել։

Եվ ընդհանրապես՝ Լեւոն Մկրտչյանի «վեհանձն արարքն» ինչ-որ իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե նա աճուրդով վաճառեր խնդրո առարկա մեքենան եւ այդ գումարով, ասենք, օգներ որեւէ աղքատ դպրոցի։ Բայց նա այդ մեքենան թողել է նախարարության «տրամադրության տակ»։ Այնպես որ՝ իսկապես սիրուն բան չստացվեց»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին