▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Խեչոյանին նվիրված երեկո` ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում

Մայիսի 22-ին  ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում հանդիսատեսի պակաս չէր զգացվում: Լևոն Խեչոյանին նվիրված երեկոն էր, որն իրենից ներկայացնում էր միաժամանակ երկու պրեմիերա: Առաջինը «Ծխացող արշալույսներ» ֆիլմն էր:  Պրեմիերայից առաջ ֆիլմն հետևյալ կերպ ներկայացրեցին. «Եվ այդ մարդիկ այնքան նման են իրենց հարազատ բնությանը: Վավերագական այս ֆիլմում կադրը որսացել է այն, ինչով ապրում է ջավախքցին: Ջավախքցիներ են նաև ֆիլմի հեղինակները, որոնք ակամա դարձել են ֆիլմի կերպարներ՝  ջավախքցու էությունը բացահայտելու ճանապարհին»:  Ֆիլմի ավարտին հնչող ծփահարությունները վկայում էին այն մասին, որ ֆիլմն ստացված էր:  Ֆիլմի համառեժիսոր Արթուր Ադամյանը անկեղծանում է. «ես հույս չունեի, որ ֆիլմը դրական արձագանք կգտնի, այն ինչ արել ենք բավականին հում է, սակայն չեմ բողոքում, որովհետև միայն մենք գիտենք ինչքան դժվար է եղել ընթացքը և նպատակից չհրաժարվելը: Սա իմ մագիստրոսական դիպլոմային աշխատանքն է, կարող էի ավելի լավ ֆիլմ նկարել,  հենց Երևանում, ավելի քիչ բյուջեով, բայց ես խնդիր եմ ունեցլ իմ նյութն էկրան տանելու»: Համառեժիսոր և սցենարիստ Սոնա Տոնականյանը, բացի դրական արձագանքներից նաև բացասականներին է հանդիպել, նա ասում է. «Պարզապես մենք ընտրել ենք մի նյութ որ մարդ սովոր չի այս թեմայ ֆոնում պարզապես կինո տեսնել, միայն երբ մենք նկարահանումներն անցկացնում էինք Ջավախքում, արդեն սպասելիքն այլ երանգ է ունենում, չնայած արդեն հասցրել եմ մի քանի տեղ նշել, որ մենք ոչ գիտական, ոչ հետազոտական, ոչ էլ պատմական ակնարկ ենք արել, պարզապես ֆիլմ ենք նկարել` փորձել կինոլեզվով «հրամցնել» մեր գաղափարը: Սուտ կլինի, որ ասեմ մեզ ամբողջապես հաջողվել է ստանալ նախապես ծրագրած գաղափարական ֆիլմը… Ինձանից լավ իմ թերությունները էս դեպքում, ոչ ոք չի նկատում:

Ֆիլմին անմիջապես հաջորդեց «Աստված քեզ հետ է մյուզիքլը»… Սա ևս ուսանողական աշխատանք էր, հեղինակը ԵԹԿՊԻ-ի գրական ստեղծագործություն բաժնի ավարտական Լուսինե Բուղայանն էր: Սա Լուսինեի առաջին փորձն էր: Հավելենք, որ Մյուզիքլում տեխնիկական թերությունները բավականին նկատելի էին, երգի բառերը չէին լսվում` խնդիրը խոսափողներում էր:  Լուսինե Բուղայանից փորձեցինք պարզել մանրամասներ. «Ես կհրաժարվեի մյուզիքլը բեմ հանել, եթե նախապես իմանայի, որ նման տեխնիկական խնդիրներ են լինելու, բայց արդեն հրավիրատոմսերը և աֆիծները պատրաստ էին, շատ շնորհակալ եմ իմ թիմին, որ ոչ ոք պրոֆեսիոնալ չլինելով /շատերն առաջին անգամ էին բեմում/ իրենց պահեցին պրոֆեսիոնալի նման, անտեսելով տեխնիկական թերությունները, բեմ բարձրացան ու արեիցին ամենը, ինչը հանձնարարված էր յուարքանչյուրին: Մեր մյուս խնդիրն այն էր, որ բեմում նույնիսկ փորձ չէինք արել… Բայց մենք հանդիսատեսին ներկայացանք, դա համարձակություն էր… Անպայման շարունակելու եմ, կազմս համալրելու, եղած սխալներն ուղղելու: Ես գիտեմ, որ գտել եմ կերպարներ, ովքեր անփոխարինելի են, կփորձեմ ֆինանսական միջոցներ գտնեմ ու ավելի պատշաճ մակարդակով ներկայանալ հանդիսատեսի»:

Այնուամենայնիվ Երեկոն ստացված էր: Հայաստանում հավաքվել էր թիմ, որոնց հետաքրքրությունները նույնն էին, նրանք աշխատել էին առանց շահի, համախմբվելով սիրելի գործի շուրջ:

                                                                                                                        Լիանա Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին