▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյան. Մենք ձեր վզին նստել ենք ու դեռ կփորձենք նստել, որովհետև ձեր հիշողությունը կարճ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սուտ է, թե Հայաստանում 60-ից հետո անհնար է աշխատանք գտնելը։ Նա ով մեծ ցանկություն ունի, աշխատանք, կամ գոնե զբաղմունք անպայման գտնում է։ Օրինակ մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսանը վերջերս մի հետաքրքիր զբաղմունք է գտել՝ տարբեր մարդկանց անունից ստատուսներ է գրում ֆեյսբուքում և հիմա էլ որոշել է իր անունից գրել։ Ինչ խոսք վատ միտք չէ։

Լևոն Տեր-Պետրոսյան. «Կուզենք ավտոմեխանիկ կոչումով Սուրիկ Խաչատրյանին մեյդան կբերենք, Գորիսի քաղաքապետ կդարձնենք, իսկ մի քանի տարի անց, երբ բոլորը Սուրիկի՝ մեր համար արած ծառայությունները մոռացած կլինեն, կասենք՝ Ա՜խ, այս ինչ անիրավություններ են անում։ Սուրիկը՝ մարզպե՞տ։ Ու ոչ ոքի մոտ հարց չի էլ առաջանա՝ ինչո՞ւ այդ նույն Սուրիկին քաղաքապետ տալ կարելի է, իսկ Մարզպետ՝ ոչ։ Հիշեք՝ ժողովդրի հիշողությունը կարճ է։

Կուզենք մեր քաղաքական հակառակորդներին, օրինակ այդ անտանելի դաշնակներին մեզ դեմ խոսելու համար կապոցներով բերդերը կլցնենք, իսկ հետո քրեական հանցագործությունների համար բերդում հայտնվող մեր կողմնակիցների մասին կասենք՝ Ա՜խ, այս ինչ անիրավություններ են անում։ Քաղաքական ակտիվիստը՝ բանտո՞ւմ, ինչպե՞ս կարելի է։ Այս իշխանություններից ազատվել է պետք։ Ու ոչ ոք չի էլ հիշի մեր արածները։ Հիշեք՝ ժողովրդի հիշողությունը կարճ է։

Կուզենք քաղաքական սպանությունների մի ողջ շարք կկազմակերպենք ու էդպես էլ չենք բացահայտի դրանք։ Մեր ձեռքը չի՞։ Չենք ուզում ու չենք բացահայտում։ Իսկ հետո, երբ տարիներ անց նոր իշխանությունները մեր ակտիվիստներին սպառնացողներին չեն պատժի, կասենք՝ Ա՜խ, այս ինչ անիրավություններ են անում։ Ինչպե՞ս կարող է ոստիկանությունն այդքան վատ աշխատել ու այդպես ծառայել իշխանություններին։ Այ Այ Այ։ Ու երբ ես բեմ կբարձրանամ նորից ու կդժգոհեմ իշխանություններից, ոչ ոք չի էլ հիշի մեր արածները։ Հիշեք՝ ժողովրդի հիշողությունը կարճ է։

Կուզենք քաոս կստեղծենք երկրում ու կքանդենք երկրի արդյունաբերությունը, իսկ հետո հաստոցներն ու անգամ բանվորի արձանը կվաճառենք պարսիկներին, քրեաօլիգարխիկ համակարգ կհիմնադրենք ու մի քանի տարի անց բարձրանալով բեմ՝ կասենք՝ Ա՜խ, այս ինչ անիրավություններ են անում։ Ու կարևորը, որ ոչ ոք չի էլ հիշի, որ մենք այդքան փող ենք կերել ու չի էլ մտածի, որ ներկայի ստոր օլիգարխները մեր ժամանակ պարզապես ուրիշ անուն ունեին ու ծառայում էին միայն մեզ։ Հիշեք՝ ժողովրդի հիշողությունը կարճ է։

Կուզենք ընտրությունները կեղծելու մեխանիզմ կստեղծենք, կուզենք ժողովրդին փողոցներից ծեծելով տուն կուղարկենք, կուզենք երկիրը մթի մեջ կպահենք ու կթալանենք, կուզենք մեր տղերքին թույլ կտանք, որ փողոցում տեսած ցանկացած աղջկա բռնաբարեն ու չպատժվեն, կուզենք Վանոյին անսահմանափակ իշխանություն կտանք ու կդարձնենք երկրի գլխավոր գողական։ Կուզենք թոխմախիմհերներին, գեներալմանվելներին ու սեյրաններին մեյդան կբերենք, կուզենք Ղարաբաղի հողերը կհանձնենք ու... Չէ, կներեք, սա մեր ուզելով չէր... բայց կուզենք հետո կասենք, որ հողեր հանձնել չէինք պատրաստվում ու, որ հող հանձնողները ներկա իշխանական խամաճիկներն են։ Կուզենք նորից իշխանության գալու փորձ կանենք ու մեր քաղաքական հակառակորդներին ամեն ձևով կնախշենք, նրանց մոնղոլ-թաթար, ավազակ ու էլ ինչ ասես կասենք, իսկ հետո նրանցից մեկի հետ կընկերանանք ու ամեն ինչի վրա աչք կփակենք, որովհետև նա կհամաձայնի մեր միտինգների հաշիվը փակել։

Մի խոսքով, սիրելի հայեր, մեծարգո տիկնայք և պարոնայք, մենք ինչ ուզել արել ենք ու էլի կփորձենք անել, որովհետև ձեր հիշողությունը կարճ է։ Մեղրաջուր խմեք»։

 

 

 

 

 

 

 

 

 

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին