▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մկրտչյանը սկսել է ազատվել Աշոտյանի նշանակած կադրերից.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Կրթության և գիտության նախարարությունում կրկին կադրային տեղաշարժեր են։
 
Նախարար Լևոն Մկրտչյանը, իր նախորդի օրինակով ու հանգույն, սկսել է ազատվել Աշոտյանի նշանակած կադրերից։
 
Թերթի տեղեկություններով՝ մի քանի վարչությունների պետերի ասվել է՝ դիմում գրեք գնացեք, նրանց մի մասը հրաժարվել է, ասել են՝ թող անձամբ նախարարն ասի։
 
Իսկ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը դիմում է գրել, ազատվել աշխատանքից և տեղափոխվել Ազգային ժողով։ Նա նշանակվել է Հերմինե Նաղդալյանի օգնական և, ոմանց կարծիքով, հնարավոր է ընդգրկվի 2017թ. ՀՀԿ համամասնական ցուցակում։ Նրա փոխարեն ժամանակավոր արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել, մինչև նոր պետի համար մրցույթ կհայտարարվի: 
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին