▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մկրտչյանը դպրոցները բեռնաթափելու է

ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ և պահանջով առաջիկայում մասնագիտական և հասարակական քննարկումներ են լինելու.

«Առաջին հիմնահարցերից մեկն ավագ դպրոցի խնդիրն է: Այն պետք է բեռնաթափել ու իմաստով լցնել: Ավագ դպրոցը պետք է դառնա այն հենքը, որով 9-ամյա կրթությունից հետո երեխային կօգնի կյանք մտնել: Հիմա, եթե նայեք, թե ինչ վճակում է բնագիտությունը, որի ոլորտում ամենամեծ պոտենցիալն ենք ունեցել, կհասկանաք, որ մենք այժմ մեծ հիմնախնդիր ունենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Մկրտչյանը՝ շարունակելով.

«Երեխան առաձգական չէ, նրան պետք չէ ծանրաբեռնել: Հստակ ժամաքանակ չունենք, երեխային 2 ժամում 4 ժամի համար նախատեսվածն է հրամցվում: Կամ քննությունները.հանձնում են 6-ը  ավարտական քննություն, ինչո՞ւ: Եթե ժամանակին ընդունել ենք հոսքային դասարաններ, եթե ասել ենք, որ ավագ դպրոցը պետք է մասնագիտական կողմնորոշում տա, ինչո՞ւ չենք բեռնաթափում ավագ դպրոցը, ինչո՞ւ չենք թողնում, որ երեխան ավելի մեծ ուշադրություն դարձնի իր մասնագիտական կարողություներին՝ մասնագիտությունն ընտրելու ճանապարհին: Երկրորդ և բարդ հարցը մագիստրական կրթությունն է: Բակալավրից հետո, երբ քաղաքացին  ցանկանում է  մագիստրատուրա գնալ, պետք է ստանա  ինչ-որ մի նոր որակ: Մագիստրանտական կրթության երկրորդ պրոբլեմն այն է, որ չի կապվում աշխատաշուկայի հետ»:

Անդրադառնալով 12-ամյա կրթությանը՝ Լևոն Մկրտչյանը նկատեց.

«Խնդիրը 10 կամ 12-ը չէ: Ավագ դպրոցը պետք է կայանա»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին