▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լենինը վերակենդանացել է

Դեռ 2008 թվականին համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես է Մավզոլեյում դրված  Լենինի մարմինը  վերակենդանանում`բարձրացնում ձեռքը, ամբողջ մարմնով առաջ ձգվում և հետ ընկնում:  Այս տեսանյութը միանգամից մեծ իրարացնում էր առաջացրել, սակայն մեծամասամբ  քննարկվում էր այն տեսակետը, որ  Լենինի  վերակենդանացումը պարզապես  մոնտաժի արդյուքն է:

Սակայն ամերիկացի մասնագետները  վերջերս ուսումնասիրել են տեսանյութը և եկել այն եզրահանգման, որ  Լենինն իսկապես վերակենդանացել է, և որևէ մոնտաժի մասին խոսք  գնալ  չի կարող:

Իրականությունը պարզելու համար ամերիկացի մասնագետները  նույնիսկ Մավզոլեյում մի քանի օր անցկացնելու ցանկություն էին  հայտնել, սակայն ռուսական հատուկ ծառայությունները  չեն ողջունել նրանց այդ նախաձեռնությունը և արգելել են Մավզոլեյ գալ:

Դժվար է ասել Լենինը վերակենդանացել է, թե ոչ, բայց զուգադիպությամբ այնպես է ստացվել, որ Մավզոլեյը դեռ նախորդ տարվանից փակ է այցելուների համար: Աշխատակիցների պնդմամբ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են արվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին