Վերջին ժամանակներս Հայաստանում նկատելի ակտիվացրել է իր աշխատանքը “Պատուհան դեպի Արևելք” լեհական ֆոնդը, սերտորեն փոխկապակցված ԱՄՆ և Լեհաստանի հատուկ կառույցների հետ: Նրա խնդիրն է “պատուհան բացել”, ոչ միայն դեպի Եվրոպա, այլ Եվրոպայից արևելք` հետսովետական երկների երիտասարդության վրա իրենց ազդեցության տարածման նպատակներով, նրանց մեջ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմամբ:
2014 թվականին Հայաստանի տարբեր քաղաքներում “Պատուհան դեպի Արևելք” ֆոնդի կողմից անց է կացվել բազմաթիվ թրեյնինգներ, դասընթացեր, կլոր-սեղաններ և այլ միջոցառումներ: Հայ երիտասարդներին սովորեցրել են ակտիվ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը “ոչ ստանդարտ ձևերով”` ֆլեշ-մոբերի, արտ-նախագծերի, լուսանկարչական ցուցահանդեսների և այլ նորաձև ակցիաների օգնությամբ:
Ավելի քան հարյուր երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ռումինիայից և Բելառուսից ապրիլին մասնակցել են “My Club, My Space” հենց այդպիսի տեսակի ուսուցողական ծրագրին: Մասնակիցների մեջ նկատվել են այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսին է “Էկո Արտ” Դոնեցկի երիտասարդական կենտրոնը, որի ռադիկալ ակտիվիստները հասցրել են 2014 թ. սկզբին Ուկրաինայի անկարգությունների ժամանակ հստակ դրսևորել իրենց:
Նրանց կողմից “Արևելյան գործընկերության” ծրագրի շրջանակներում “Երիտասարդությունը գործողության մեջ” (ֆինանսավորված Սորոսի հիմնադրամի կողմից) Դիլիջանում անց է կացվել ամառային թրեյնինգ “Youth in Development”. Հայաստանի երիտասարդական միջավայրում շարունակվում է զարգանալ “ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը”, ինչպես դա արվել է մայդանի թեժացման նախօրեին Ուկրաինայում:
Վերջին մեկ տարվա ընթացքում “Պատուհան դեպի Արևելք”-ը իր գործընկերների օգնությամբ անց է կացրել մի շարք դասընթացներ, երիտասարդների շարժումների ղեկավարներին ծրագրավորելով արդեն “փափուկ ուժի” հարթած տեխնոլոգիաներ, որոնք արտերկրից հրահանգ ստանալով կարող են ակտիվանալ նշված երկրում քաոսի սցենարի, քաղաքացիական անկարգությունների և հետագա արյունահեղության ստեղծման համար: Հարկ է նշել, որ ծրագիր անձամբ ղեկավարում է Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար պ-ն Վլոդզիմեժ Ցիմոշևիչը:
Բաց են համարվում այն հարցերը, ինչպես և երբ եվրոպական ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական դիրքորոշման արտահայտողներին կհանձնարարվի “կրակել”: Հուսով ենք, բառի փոխաբերական իմաստով:
Արման Ղուկասյան