Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սելիգեր» երիտասարդական ճամբարում իր ելույթի ժամանակ պատմել է, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները:
Լավրովը նշել է, որ այսօր Ռուսաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, Եվրասիական միության անդամ երկրները, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամները և ԲՐԻԿՍ կազմակերպության անդամները։
Ադրբեջանական լրատվամիջոնցրն անդրադարձել են թեմային: Մասնավորապես haqqin.az-ը «Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ (դատելով Լավրովի խոստովանությունից) ( Азербайджан не в числе союзников России (судя по признанию Лаврова)) վերնագրով հրապարակման մեջ ընդգծել է, որ Ադրբեջանը նշված կազմակերպություններից մորևէ մեկի՝ ՀԱՊԿ-ի, Եվրասիական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի անդամ չի հանդիսանում: